«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իրանը հուսով է, որ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունը կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում

Իրանը հուսով է, որ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունը կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում
10.11.2020 | 21:23

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, գրում է Tasnim News Agency-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որը հանգեցրել է կրակի և մարտական գործողությունների դադարեցմանը։ Իրանը հուսով է, որ համաձայնագիրը, որի սկզբունքները նույնպես հիշատակվել են ԻԻՀ առաջադրած նախաձեռնության մեջ, կհանգեցնի կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական պայմանավորվածությունների, որպեսզի այն խաղաղություն և բարեկեցություն բերի տարածաշրջանի բոլոր երկրների մարդկանց և թեթևացնի խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ Իրանը «պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ հրադադարի մասին համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա»։

Դիտվել է՝ 2111

Մեկնաբանություններ